«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումից հետո (1:5) ունեցած հույզերում, որում դուբլի հեղինակ է դարձել։
«Երբ ես խաղում եմ ժպիտը դեմքիս, շուրջս ամեն ինչ փոխվում է: Ուզում եմ շատ աշխատել, գիտեմ իմ որակները, կարող եմ գոլեր խփել։ Պարզապես պետք է լավ դիրք գրավեմ՝ պահերն իրացնելու համար»,- Ժեզուսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Ժեզուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո:



























































