«Ինտերը» բանակցություններ է վարում «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ աղբյուրի, բանակցությունները գտնվում են վերջին փուլում: «Ինտերը» 20-ամյա կիսապաշտպանին առաջարկում է հնգամյա պայմանագիր ՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով, չհաշված բոնուսները:
Հաղորդվում է, որ «Բրեշիան» կիսապաշտպանի համար պահանջում է 50 միլիոն եվրո: