Կիսապաշտպան Սանդրո Տոնալին դարձավ «Միլանի» խաղացող՝ մշտական հիմունքներով։ Այս մասին տեղեկացնում է «ռոսոներիների» մամուլի ծառայությունը։
Միլանյան ակումբը «Բրեշիայից» գնել է ֆուտբոլիստի իրավունքները։ Տոնալիի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026-ի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» Տոնալիի տրանսֆերի համար անսովոր գումար կվճարի․ միլանյան ակումբը խաղացողի վարձավճարի համար արդեն վճարել էր 10 մլն, ևս 6,99 պիտի հիմա վճարի, քանի որ 17-ը Իտալիայում հաջող թիվ չի համարվում։