Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ խփեց «Տոտենհեմի» դարպասը: Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Տոտենհեմ» մարզադաշտում և ավարտվեց 1-1 հաշվով:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց գոլ խփել բոլոր 59 մարզադաշտերում, որոնք երբևէ հյուրընկալել են Պրեմիեր լիգայի խաղերը:
Նախկինում այդպիսի նվաճման էր հասել միայն «Լիվերպուլը», հայտնում է Gracenote Live-ը:
Վերը նշված խաղից հետո «Տոտենհեմը» վաստակեց 42 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 46 միավոր և 5-րդ տեղում է: