Հունիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր և ընդունվել կարևոր որոշումներ:
Մասնավորապես, Առաջին խմբի հերթական տուրի՝ «Տորպեդո»-«Դիլիջան ՖԱ» խաղին «Դիլիջան» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն`որոշվել է «ԴՖԱ ՓԲԸ» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանին թույլ չտալ մասնակցել ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղերին մինչև 2019/20 թթ. մրցաշրջանի ավարտը, իսկ ԴՖԱ ՓԲԸ-ին տուգանել 250 հազար դրամով:
Ինչ վերաբերում է ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանին, որը ծխախոտը հանգցրել էլ Մելիքյանի դեմքին, որոշում է կայացվել միջնորդություն ներկայացնել ՀՖՖ մրցավարական կոմիտեին՝ Մահտեսյանի վարքագիծը քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու վերաբերյալ: