Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» կբաժանվի 5 ֆուտբոլիստներից, հայտնում է Goal-ը՝ հղում անելով The Sun-ին:
Աղբյուրը պնդում է, որ մրցաշրջանի ավարտին ակնկալվում է, որ Նաբի Կեյտան, Ջերդան Շաքիրին, Դիվոյկ Օրիգին, Դեյան Լովրենը, Մարկո Գրուիչը կլքեն Յուրգեն Կլոպի թիմը:
Նշվում է, որ հասույթից ստացված գումարը մերսիսայդցիները պատրաստ են ծախսել «Վուլվերհեմփթոնի» երկու ֆուտբոլիսներին՝ Ռուբեն Նևեշին և Ադամա Տրաորեին ձեռք բերելու համար:
Նշենք, որ ավելի վաղ հայընի էր դարձել, որ Ադամ Լալանան արդեն իսկ լքել է «Լիվերպուլը»։