Վերսկսվեց Անգլիական Պրեմիեր Լիգան: Երեկ կայացած «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղի ընթացքում Արտետայի սաները մրցակցի դարպասին ոչ մի հարված չեն կատարել:
Լոնդոնյան թիմը նման վատ արդյունք վերջին անգամ ցույց էր տվել 3 տարի առաջ՝ 2017 թ-ի օգոստոսին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ Վենգերի թիմը պարտվեց 0-4 հաշվով: