Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Արսենալին»։
Տանտերերը վստահ հաղթանակ տարան ու ավելի լավ տեսք ունեին հանդիպման ընթացքում, քան «զինագործները»։ Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց մրցակցին խոշոր հաշվով։
Առաջին կեսի վերջում աչքի ընկավ Ռահիմ Սթերլինգը։ Ընդմիջումից հետո Դավիդ Լուիզը 11-մետրանոց բերեց իր թիմի դարպասն ու կարմիր քարտ ստացավ՝ թիմին թողնելով 10 հոգով։ Կևին դե Բրույնեն նշակետից չվրիպեց։ Խաղավերջում գոլի հեղինակ դարձավ նաև Ֆիլ Ֆոդենը։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
«Մանչեսթեր Սիթին» վաստակում է 60 միավոր ու շարունակում է մնալ 2-րդը մրցաշարային աղյուսակում։