«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը վերհիշել է 1999-ին կայացած «Ինտերի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է Goal-ը:
«Այն տարիներին իտալական ակումբը շատ հզոր էր: Նրանց կազմում խաղում էր Ռոնալդոն ՝ «Ֆենոմենը»:
Կանգնած էի նրա կողքին և մտածում էին. Աստված իմ, ես խաղալու եմ Ռոնալդոյի դեմ:
Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչպիսի հարձակվող էր նա: Եթե վնասվածքները չհետապնդեին Ռոնալդոյին, բրազիլացին կնվաճեր բոլոր հնարավոր տիտղոսները:
Այդպիսի հարձակվողի կողքին հասկանում ես, որ դու անչափ անտաղանդ ես»,- ասել է Քոուլը: