Կյանքից հեռացել է Մեքսիկայի հավաքականի և «Պումասի» նախկին ֆուտբոլիստ Ահարոն Պադիլյան: 77-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ Պադիլյան մահացել է վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով:
Բացի այդ, նա տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ:
Մեքսիկայի հավաքականի կազմում նա անցկացրել է 55 հանդիպում ու դարձել ՝ 8 գոլի հեղինակ: