«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռեալում», կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդում։
Defensa Central-ը տեղեկացնում է, որ փարիզյան ակումբը պատրաստ է ևս մեկ տարով վարձակալության տալ Արեոլային, եթե «Ռեալը» վճարի ֆրանսիացի դարպասապահի ողջ աշխատավարձը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Արեոլան հեռանալու է «Ռեալից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Արեոլայի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»։