Football-italia-ն հայտնում է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը կարող է շարունակել կարիերան Անգլիայի առաջնությունում:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է փոխանակում առաջարկել «Արսենալին»․ նա ցանկանում է «Ռոմայի» խաղացողին փոխանակել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով վարձավճարով հանդես է գալիս հռոմեական ակումբում:
Կլյուվերտի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Նշենք, որ Ջասթինին հավակնում էր նաև «Յուվենտուսը»:
Ավելի վաղ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», ասել է, որ հույս ունի առաջիկա մի քանի տարիներն անցկացնել Հռոմում: