Լոնդոնի Չելսին հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Լեյվին Կուրզավայի ծառայություններով, տեղեկացնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբը մտադիր է 30 միլիոն եվրո վճարել ֆրանսիացու համար: Նշվում է, որ Կուրզավան պատրաստ է տեղափոխվել Լոնդոն:
Հիշեցնենք, որ մի շարք ակումբներ նույնպես հետաքրքրված են 27-ամյա պաշտպանով:
«Բարսելոնան», «Արսենալը» և «Աթլետիկոն» կպայքարեն Կուրզավայի համար: