«Միլանի» պաշտպան Տեո Էռնանդեսը կարող է հեռանալ թիմից ու կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Ինչպես հաղորդում է Onda Cero-ն՝ 22-ամյա ֆուտբոլիստը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Նշվում է, որ ռոսոներիները մտադիր չեն էժան գնով վաճառել Տեոյին։
Էռնանդեսին թիմում ուզում է տեսնել ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն, որն ավելի վաղ աշխատել է «Միլանում»։ Փարիզցիների կազմում խաղացողը պիտի փոխարինի Լեյվին Կուրզավային։
Էռնանդեսը «Միլան» էր տեղափոխվել 2019 թվականին։ Ավելի վաղ հանդես է եկել «Ատլետիկոյում» ու «Ռեալում», ինչպես նաև վարձակալական հիմունքներով խաղացել է «Ալավեսում» ու «Ռեալ Սոսյեդադում»։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի, խփել 5 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Դարձել է նաև 1 ինքնագոլի հեղինակ ու ստացել 8 դեղին քարտ։