«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով։
PianetaMilan-ը պնդում է, որ «զինագործները» ողջունելու են սերբ հարձակվողին գնելու հնարավորությունը, եթե այն լինի։
Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։ «Ռեալում» Յովիչը առաջին մրցաշրջանում խաղաժամանակի և ադապտացման մեծ խնդիրներ ուներ։
Ներկա պահին «Այնտրախտի» նախկին հարձակվողը ապաքինվում է վնասվածքից։