Նիդեռլանդական ՊՍՎ-ում վարձավճարով հանդես եկող Ռիկարդո Ռոդրիգեսը կվերադառնա «Միլան», տեղեկացնում է Sky Italia-ն:
Ակումբը չի պատրաստվում հիմնական պայմանագիր առաջարկել շվեյցարացուն, ով չի տպավորել իր ցուցադրած խաղով:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Նիդեռլանդների այս առաջնությունում նա մասնակցել է 6 հանդիպում: