«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ հետաքրքրվում է գիտության նվաճումներով ու հետևում է Նոբելյան մրցանակի արդյունքներին:
«Ես շատ բան եմ սովորել Մայքլ Ջորդանից, ինչպես նաև այն բոլորից, ովքեր ամենաբարձր արդյունքների են հասել: Եվ ես խոսում եմ ոչ միայն սպորտի մասին: Սիրում եմ կարդալ Նոբելյան մրցանակի մասին, այն մասին, թե ինչեր են արվել, հնարվել, ստեղծվել ու զարգացվել վերջին ժամանակներս:
Նոբելյան մրցանակը մարդկանց համար՝ ինչպես «Ոսկե գնդակը»՝ ինձ համար: Ինձ դուր է գալիս իմանալ, ինչպես են մարդիկ ինչ-որ բան ստեղծել ու ինչպես են արել դա: Դա կարևոր է ու ինձ ավելի լավն է դարձնում», — ասել է Ռոնալդուն France Football-ին տված հարցազրույցում: