Բիաթլոնի ամառային աշխարհի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել Գերմանիայում, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդվել է Բիաթլոնի միջազգային միության (IBU) պաշտոնական կայքում:
«Մենք ձգտում ենք անցկացնել արդար և անվտանգ մրցումներ, բայց հաշվի առնելով COVID-19- ի հետևանքով առաջացած անորոշությունը, որոշվեց, որ այս տարի միջոցառման կազմակերպումն անհնար է», — մեջբերում է IBU-ի մամուլի ծառայությունը կազմակերպության նախագահ Օլլե Դալինին:
Մրցումները պլանավորված էին Ռուպոլդինգում օգոստոսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, Պրահայում IBU կոնգրեսը չի կայանա ժամանակին: Այն տեղափոխվել են սեպտեմբերից նոյեմբեր: Հաջորդ ամառային աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականին՝ Չեխիայի Նովա Մեստոյում: