Ֆրանսիայի հավաքականը հաղթեց բիաթլոնի աշխարհի առաջնության անհատական խառը էստաֆետայում:
Մրցաշարը տեղի է ունենում սլովենական Պոկլյուկայում:
Ֆրանսիայի հավաքականում ընդգրկված էին Ժուլի Սիմոնը և Անտոնին Գիգոնատը, նրանք տարածությունը հաղթահարեցին 36 րոպե 42,4 վայրկյանում։ Նորվեգիայի հավաքականը գրավել է երկրորդ տեղը (+2.8 վայրկյան), երրորդը՝ Շվեդիան (+22):
Բիաթլոնի աշխարհի առաջնությունը կշարունակվի փետրվարի 20-ին՝ կանանց և տղամարդկանց էստաֆետային մրցավազքերով: