Պյեր-Էմերիկ Օբամեյանգը սպառնում է հեռանալ «Արսենալից», հաղորդում է The Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ գաբոնցին դժգոհ է, որ «զինագործներն» արդեն մի քանի տարի է, ինչ դուրս չեն գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։
Եթե այս մրցաշրջանի արդյունքներով լոնդոնյան թիմը կրկին չհայտնվի ամենահեղինակավոր եվրագավաթում, ապա ֆուտբոլիստը կպահանջի վաճառել իր տրանսֆերը:
Օբամեյանգը «Արսենալում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից: