«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը անդրադարձել է Միացյալ Նահանգների Մինեոպոլիս քաղաքում ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դեպքին։
«Ամեն ինչ սկսվում է երեխայի կրթությունից։ Դա ամենակարևոր բանն է։ Ոչ մի երեխա այս աշխարհում ռասիստ չի ծնվում։
Այս ամենը կախված է ծնողներից, և նրանից, թե ինչ են նրանք սովորեցնում իրենց երեխաներին»,-Բոատենգի խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։
Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Միացյալ Նահանգների բազմաթիվ շրջաններում բողոքի մասսայական ցույցեր են ընդդեմ ռասիզմի։