«Բարսելոնան» հրաժարվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:
Փարիզյան թիմը պատրաստ է վաճառել Նեյմարի տրանսֆերը 175 մլն եվրոյի դիմաց, սակայն «կատալոնական» ակումբը պատրաստ չէ այդքան գումար վճարել:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թ-ին էր 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել Փարիզ:
Sport.es-ի հաղորդմամբ, «Բարսան» կենտրոնացել է Լաուտարոյի տրանսֆերի վրա, որի համար միլանյան թիմը պահանջում է 111 մլն եվրո: