«Տոտենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան խոսել է իր թիմակից Հարի Քեյնի մասին։
«Ինձ համար Քեյնը արդեն անգլիական Պրեմիեր լիգայի լեգենդն է։ Նա ստեղծված է գոլեր խփելու համար։ Նա գերազանց օգտագործում է թե՛ աջ, թե՛ ձախ ոտքը։ Հարին իսկապես ուժեղ ֆուտբոլիստ է։ Նա մրցունակ է, ուզում է հաղթել յուրաքանչյուր մարզման, յուրաքանչյուր խաղի։ Նրա այդ որակներն ինձ մոտիվացրել են ավելի լավը դառնալու ու նպատակներին հասնելու գործում ավելի համառ լինելու։ Եթե ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ չեմ անում, նա ինձ պահանջներ է ներկայացնում, այնպես որ Հարին օգնում է ինձ ավելի լավը դառնալ»,-Մոուրայի խոսքերն է փոխանցում Bleacher Report-ը։
Քեյնը «Տոտենհեմի» հիմնական կազմում հանդես է գալիս 2011 թվականից։