«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի եղբայր Պերե Գվարդիոլան ասել է, որ 49-ամյա մասնագետը ցանկանում է աշխատել որևէ երկրի ազգային հավաքականում:
«Պեպը ցանկանում է մի օր գլխավորել որևէ ազգային թիմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Անհրաժեշտ է գնահատել դա այն պահին, երբ նա կստանա որևէ առաջարկ: Բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- մեջբերում է կատալոնացի մասնագետի եղբորը Globoesport-ն :
Հիշեցնենք, որ վերջերս «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնել է ակումբի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի ցուցանիշը: Նա Բունդեսլիգայում անցկացրած 18 հանդիպումներում տարել է 15 հաղթանակ:
Գվարդիոլան այդ ցուցանիշը գրանցել էր մյունխենյան ակումբը գլխավորելու տարիներին (2013-2016):