«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոն մտադիր չէ տեղափոխվել Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է Hitc-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Ասթոն Վիլլան», բայց նա չի պատրաստվում տեղափոխվել այդ ակումբներից որևէ մեկը: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա:
Իսապանցու պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է այս ամառ: Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կլքի նեապոլիտանական ակումբը ՝ որպես ազատ գործակալ: