Իտալական «Վերոնան» ներկայացրել է նոր տարբերանշանը, որը կօգտագործի հուլիսի 1-ից։ Ակումբը տարբերանշանը չէր փոխել 1995 թվականից։
Տարբերանշանի վրա պատկերված են երկու մաստիֆ ու չորս սանդուղք՝ 1260-1387 թվականներին Վերոնայում իշխող ազնվական Սկալիգերների ընտանիքի խորհրդանիշները։ Մաստիֆ անունը կրել է ընտանիքի հիմնադիրը։
RITORNO. AL FUTURO. 🟡🔵
— Hellas Verona FC (@HellasVeronaFC) June 1, 2020
Il nuovo logo ufficiale dell'Hellas Verona FC dal 1° luglio 2020 ▶️ https://t.co/pvaTY4pHRH #HVFC pic.twitter.com/QCPvLEZp0J
Տարբերանշանի փոփոխությունը կապված է նոր տասնամյակի հետ, երբ «Վերոնան» կնշի ակումբի 120 ու 125-ամյակները (2023 ու 2028 թվականներին), ինչպես նաև ակումբի պատմության մեջ միակ չեմպիոնության 40-ամյակը (2025 թվականին)։
«Վերոնան» 25 խաղից ձեռք բերած 35 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը, որը գլխավորում է «Յուվենտուսը» (63):