Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Վերոնան» հյուրընկալել էր «Ինտերին»։
Խաղի հաշիվը բացվեց 2-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց սերբ կիսապաշտպան Դարկո Լազովիչը։ Մինչև ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։
Երկրորդ կեսում «Ինտերը» կարողացավ հետ բերել կորցրածը։ 49-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Անտոնիո Կանդրեվան։ 55-րդ րոպեին «Վերոնայի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն գրավեց սեփական դարպասը։ Սակայն խաղավերջում տանտերերը կարողացան ոչ-ոքի կորզել։ 86-րդ րոպեին աչքի ընկավ Միգել Վելոզուն։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Այս արդյունքից հետո Անտոնիո Կոնտեի թիմը միավորների քանակը հասցնում է 65-ի և 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վերոնան» 43 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։