Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL) հրապարակել է հայտարարություն պաշտոնական կայքում՝ կապված Չեմպիոնշիփի (Անգլիայի ուժեղագույն երկրորդ լիգա) վերսկսման հետ:
Միացյալ Թագավորության կառավարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ մարզական միջոցառումները պետք է անցկացվեն փակ դռների հետևում: EFL-ն այս շաբաթավերջին համաձայնեցրեց Չեմպիոնշիփի հանդիպումների փորձարկման վերսկսման ամսաթվի մասին: Դա կլինի 2020 թվականի հունիսի 20-ը:
Ամսաթիվը խստորեն կարգավորվում է՝ անվտանգության բոլոր պահանջներին և կառավարության հրահանգներին համապատասխանության պայմաններում: Բացի այդ, ակումբները պետք է տեղական իշխանություններից թույլտվություն ստանան տնային մարզադաշտերում հանդիպումներ անցկացնելու համար: Տարբեր մոտեցումները քննարկելուց, ինչպես նաև մրցաշրջանի ավարտի կարևորությունը Պրեմիեր լիգայի խաղային ժամկետների տեսանկյունից հաշվի առնելով, Չեմպիոնշիփի մրցաշրջանը պետք է ավարտվի փլեյ-օֆֆ եզրափակիչով, որը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 30-ին:
Քննարկումների ընթացքում որոշվեց նաև հաշվի առնել կանոնների փոփոխությունը`մնացած խաղերում հինգ փոխարինումների օգտագործումը թույլ տալու համար, ինչպես նաև թիմերի հայտացուցակը 18-ից հասցնել 20 խաղացողի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլի լիգան հրապարակել էր Անգլիայի գավաթը վերսկսելու ամսաթիվը․ 1/4-ի հանդիպումները կկայանան հունիսի 27-ի և 28-ին։