Հաջորդ շաբաթ «Միլանը» վճռորոշ հանդիպում կունենա մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ:
Football-italia-ն հայտնում է, որ գերմանացի մասնագետի և «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի անձնական զրույցը վճռական նշանակություն կունենա Ռանգնիկին՝ միլանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում:
Շատ աղբյուրներ պնդում են, որ Ռանգնիկը ցանկանում է բացարձակ վերահսկողություն ստանալ «Միլանի» զարգացման ռազմավարության մեջ՝ համատեղելով ակումբի մարզական տնօրենի և մարզչի պաշտոնը: