«Պարի Սեն Ժերմենը» և «Ինտերը» համաձայնության են հասել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերի վերաբերյալ։
Հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբը գնելու է 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը՝ վճարելով 50 միլիոն եվրո ու ևս 7 միլիոն բոնուսների տեսքով։
Goal.com-ի փոխանցմամբ՝ պայմանագրում կա մի դրույթ, որի համաձայն՝ «Ինտերը» 15 միլիոն եվրո է ստանալու ՊՍԺ-ից այն դեպքում, եթե փարիզյան ակումբը վաճառի Իկարդիին այլ ակումբի։
Լիգա 1-ի վաղաժամ ավարտված մրցաշրջանում Իկարդին 20 հանդիպման է մասնակցել ՊՍԺ-ի կազմում ու դարձել 12 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։