«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Յուվենթուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով։
Daily Star-ը, հղում կատարելով Calcimercato-ին, հաղորդում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Բոնուչիի գործող պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ինտերի» սլովենացի պաշտպան Միլան Շկրինիարի ծառայություններով։