Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց կթողնի Բունդեսլիգայի 29-րդ տուրի՝ «Պադերբորնի» հետ խաղը վնասվածքի պատճառով: Իսկ նրա թիմակից Մահմուդ Դահուդը մինչև մրցաշրջանի ավարտը դուրս է եկել շարքից՝ ծնկի վնասվածքի պատճառով:
Այս մասին հայտնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում (0-1) Հոլանդը մրցավար Թոբիաս Շտիլերի հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել: Շտիլերը մեջքանց շարժվելիս է եղել դեպի դաշտի կենտրոնը և պատահաբար կանգնել է Հոլանդի ոտքին: Բախումից մի քանի րոպե անց հարձակվողը ստիպված է եղել փոխարինում խնդրել:
Հաղորդվում է, որ հաջորդ խաղում Հոլանդին կփոխարինի Ջեյդոն Սանչոն, իսկ Դահուդին՝ Էմրե Ջանը:
«Բորուսիան» 28 խաղից հետո 57 միավոր է վաստակել և Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այն գլխավորում է «Բավարիան» 64 միավորով: