Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քյոլնին» (3-1):
Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, երբ Քրիստոֆ Բաումգարտները տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավեց հյուրերի դարպասը:
Հանդիպման 26-րդ րոպեին «Քյոլնը» մնաց 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտի արժանացավ Սեբաստիան Բորնաուն:
Տանտերերն առաջին խաղակեսի վերջնամասում ևս մեկ գնդակ խփեցին:
Արդյունավետ գործողություններով կրկին աչքի ընկավ Բաումգարտները ,սակայն, մրցավարը դիտեց այդ դրվագի կրկնապատկերը և արձանագրեց խաղից դուրս վիճակ: Առաջին խաղակեսը ավարտվեց «Հոֆենհայմի» նվազագույն առավելությամբ ՝ 1:0 հաշվով:
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերը վճռեցին հանդիպման ելքը ՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Դրանք հեղինակեցին ՝ Ստիվեն Ցուբերը և Քրիստոֆ Բաումգարտները, ով խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը:
50-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Հոֆենհայմի» պաշտպան Բենջամին Հուբները:
Հանդիպման 60-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Տուգանային հրապարակից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ֆլորիան Կայնցը:
Այսպիսով, «Հոֆենհայմը» վաստակեց 39 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Քյոլնը» իր ակտիվում ունի 34 միավոր և զբաղեցնում է 10-րդ դիրքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր այս հանդիպմանը: