«Յուվենտուսը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտքից: Այս մասին հայտնում է corrieredellosport.it-ը:
Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը չի կարողանա իրեն թույլ տալ Պոգբայի տրանսֆերը`կապված ֆինանսական ծանր իրավիճակի հետ, որն առաջացել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-16 թվականներին: