«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում համաձայնության գալ «Շանհայ Շենհուայի» հետ Օդիոն Իգալոյի վարձակալության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի, չինական ակումբը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդին» երկարաձգել հարձակվողի վարձակալության ժամկետը ևս երեք ամիսով։ Վարձակալության ժամկետը լրանում է մայիսի 31-ին, և չինական ակումբը ցանկանում է վերադարձնել Իգալոյին՝ առաջնության մեկնարկի ակնկալիքով:
«Շանհայը» նաև առաջարկել է Օդիոնին մինչև 2024 թվականը նոր պայմանագիր կնքել՝ շաբաթական մինչև 400 հազար ֆունտ աշխատավարձով: