Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, որ Էդեն Ազարի հետ «Չելսիում» քննարկել են «արքայական» ակումբ տեղափոխվելը։
««Չելսիի» հանդերձարանում մենք խոսել ենք «Ռեալում» խաղալու մասին։ Հաճելի էր այդ մասին քնարկումներ ունենալը։
Հիմա մենք երկուսս էլ ուզում ենք տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ»,-Կուրտուայի խոսքն է մեջբերում Goal-ը՝ հղում կատարելով El Mundo-ին։
Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին, իսկ Ազարը՝ 2019-ին։ Երկուսն էլ Մադրիդ են եկել «Չելսիից»։