Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում, այսօր՝ մայիսի 24-ին, Գելզենկիրխենում «Շալկեն» հյուրընկալել էր «Աուգսբուրգին»։
Արդեն հանդիպման 6-րդ րոպին հյուրերը բացեցին խաղի հաշիվը․խփած գնդակով աչքի ընկավ Էդուարդ Լովենը։ Երկրորդ խաղակեսում իր թիմի առավելությունը կրկնապատկեց փոխարինման մտած Սանրեսե-Բազեն՝ 76-րդ րոպեին հնարավորություն չտալով «Շալկեի» դարպասապահ Շուբերտին։

Հանդիպման խաղավարտին՝ ավելացրած ժամանակում վենեսուելացի հարձակվող Դուվան Կորդոբան ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 0-3։
Ներկա դրությամբ «Շալկեն» իր ակտիվում ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Աուգսբուրգը» վաստակեց 30 միավորով և բարձրացավ 12-րդ հորիզոնական։