Միլանի «Ինտերը» երեք տարվա պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ըԼ
33-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ: Աղբյուրի համաձայն, ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը», սակայն այս ակումբները պատրաստ չեն երկարաժամկետ պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին::
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 20 խաղ, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ: