«Նապոլիի» ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստների վաճառքից մեծ գումար ստանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Sky Sports Italia-ն տեղեկացնում է, որ նեապոլիտանական ակումբի ներկայացուցիչները մտադիր են վաճառել Կալիդու Կուլիբալիին, Ալլանին, Արկադիուշ Միլիկին և Ֆաուզի Գուլյամին։
Հաղորդվում է, որ այս ֆուտբոլիստների վաճառքից «Նապոլին» մոտ 200 միլիոն եվրո կստանա։