«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել «Ինտերում»։
Get French Football News-ը, հղում կատարելով L’Equipe-ին, տեղեկացնում է, որ միլանյան ակումբը 33-ամյա հարձակվողին երեք տարվա պայմանագիր են առաջարկել։
Կավանին դեռևս չի պատասխանել առաջարկին։
Հաղորդվում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Կավանիի մեծ երկրպագու է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կավանիին «ներաձուրիները» պատրաստ են տարեկան 5 միլիոն եվրո վճարել։