«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
The Sun-ը տեղեկացնում է, որ արգենտինացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
«Զինագործները» ցանկանում են առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձախ պաշտպանի ձեռք բերել, ինչը հնարավորություն կտա Բուկայո Սակային խաղալ ավելի առջևից։
Տալյաֆիկոն պատրաստ է տեղափոխվել Լոնդոն։ Նա ցանկանում է նոր մարտահրավերներ ունենալ կարիերայում։