«Միլանի» ձախ պաշտպան Տեո Էռնանդեսը մրցաշրջանի ավարտին չի հեռանա թիմից։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
22-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ դրսևորեց Իտալիայում հենց առաջին մրցաշրջանում։ Նրան ակումբը գնել էր «Ռեալից» 20 մլն եվրոյով, իսկ հիմա նա ամենաքիչը կրկնապատկել է իր տրանսֆերային արժեքը։
Ֆուտբոլիստով հետաքրքրվում էր ՊՍԺ-ն, բայց «Միլանը» չի պատրաստվում վաճառել նրան։
Ակումբում կարծում են, որ Տեոն թիմի առանցքային ֆուտբոլիստներից է, նրա հետ կարող է կապվել ռոսոներիների նոր նախագիծը։
Տեոն Ա Սերիայի 22 խաղում խփել է 5 գոլ ու թիմում զիջում է միայն 6 գոլ հեղինակած Անտե Ռեբիչին։