Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է ԱՊԼ-ի վերսկսման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Անչափ կզարմանամ, եթե ֆուտբոլիստները չվարակվեն կորոնավիրուսով: Եթե հանդիպումները վերսկսվեն, դա անխուսափելի կդառնա:
Պետք է պահպանել հանգստությունը և չտրվել խուճապի:
Լսել եմ, որ Տրոյ Դինին չի ցանկանում խաղադաշտ դուրս գալ, քանի որ չի ցանկանում վտանգել իր ընտանիքի անդամների կյանքը:
Հարգանքի արժանի տեսակետ է: Եթե նա վստահ չէ, ուրեմն պետք չէ ռիսկի դիմել»,- ասել է Կարագերը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ակումբները կողմ են քվեարկել մարզումների վերսկսմանը: