Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին, ով ձերբակալվել էր մոդելի հետ գիշեր անցկացնելուց հետո, մեղադրվում է բռնաբարության մեջ, տեղեկացնում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն, երբ մոդելը վաղ առավոտյան ՝ 04:00-ին, զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն:
19-ամյա ֆուտբոլիստը համացանցում էր ծանոթացել աղջկա հետ և նրա հետևից մեքենա էր ուղարկել ՝ հրավիրելով արևմտյան Լոնդոնում գտնվող իր առանձնատուն:
«Գիշերային արկածներից» հետո աղջիկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ֆուտբոլիստը ՝ ձերբակալվել, սակայն, ժամեր անց գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը:
Նշվում է, որ «Չելսիում» մտահոգ են ստեղծված իրավիճակով: Հավելենք, որ Հադսոն-Օդոյին վարակվել էր կորոնավիրուսով և պետք է պահպաներ ինքնամեկուսացման կանոնները: