«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինին «Նորվիչի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (2:0, առաջին խաղակես) բացել է հաշիվը:
Այդ գոլը 2000-րդն էր մանչեսթերցիների համար Պրեմիեր լիգայում, ընդ որում «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ առաջին թիմը, որը հասավ այդ նշաձողին:
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը ԱՊԼ-ում խփել է Մարկ Հյուզը 1992 թվականին, 500–րդը՝ Էնդի Քոուլը 1999-ին, 1000-րդը՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2005–ին, 1500-րդը՝ Դիմիտար Բերբատովը 2011-ին: