«Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոց: Իտալացու երիկամներում քարեր են հայտնաբերվել:
Football-italia-ն հայտնում է, որ նախկին ֆուտբոլիստի առողջությանը վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ անցյալ տարի Դել Պիերոն դարձել էր «LA10 FC» ամերիկյան սիրողական ֆուտբոլային ակումբի սեփականատեր:
