Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա» Մյունխենգլադբախը հյուրընկալվել էր «Այնտրախտին»։
Հյուրերը առավելության հասան մրցակցի նկատմամբ 3-1 հաշվով։ «Բորուսիայի» կազմում աչքի ընկան Ալեսան Պլեան, Մարկուս Թյուրամը և Ռեմի Բենսեբայինին։ «Այնտրախտի» միակ գոլը խփել է Անդրե Սիլվան։
Այս արդյունքից հետո «Բորուսիա» Մյունխենգլադբախը 52 միավոր է վաստակում ու բարձրանում է 3-րդ հորիզոնական։