«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոյին համարում է լավագույն հարձակվողը.
«Ռոնալդոն իսկական ֆենոմեն էր: Նա լավագույնն է բոլոր հարձակվողներից, որոնց ես երբևէ տեսել եմ: Նա պարզապես անհավանական էր»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը:
Ռոնալդոն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կրուզեյրոյում», Էյնդհովենի «ՊՍՎ»-ում, «Բարսելոնայում», Միլանի «Ինտերում», Մադրիդի «Ռեալում», «Միլանում» և «Կորինտիանսում»:
Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդոն երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1994, 2002),ինչպես նաև Ամերիկայի Գավաթի հաղթող (1997, 1999).
2011 թվականին բրազիլացի հարձակվողը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: