Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան նշել է, թե ով է ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողը։
«Բրազիլացի Ռոնալդոն։ Նա է առաջինը գալիս իմ մտքին։ Ինձ թվում է՝ նա կատարյալ էր։ Այո՛, նա թեթև հարձակվող չէր, բայց շատ լավն էր։ Նա լավ էր խաղում թե՛ գլխով, թե՛ ոտքով։
Հնարավոր է՝ նա այդքան էլ լավ չէր փոխանցումներ կատարելիս, բայց տիրապետում էր դրիբլինգի։ Շատ կարևոր խաղերում էր նա գոլ խփում ու հաղթանակ բերում և խաղում էր իր սիրելի թիմում՝ «Ռեալում»»,-Ձյուբայի խոսքն է մեջբերում Матч ТВ-ն։