Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը մի քանի պահանջ է ներկայացրել «Միլանին», վստահեցնում է Milan live-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մարզիչը պատրաստ է գլխավորել «Միլանը», եթե կատարվեն նրա պայմանները: Ռանգնիկը ցանկանում է 5-ամյա պայմանագիր կնքել, ստանալ 140 մլն եվրո ակումբի համակարգը վերակազմավորելու համար,մոտ 20 աշխատակցի հրավիրել ակումբ ինչես նաև 70-80 մլն եվրո ստանալ տրանսֆերների համար:
Մարզիչը նաև ցանկանում է, որ թիմը խաղա տակտիկական նորագույն սխեմաներով, իսկ դրա համար ֆուտբոլիստների տարիքը չպետք է գերազանցի 22-ը:
Քանի որ Ռագնիկը դեռ չի համաձայնել գլխավորել «Միլանը», ակումբը դիտարկում է «Արսենալի» ու ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի և «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինոյի տարբերակները: